Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Անդառնալի կորուստ. Շաքե Հակոբի Փափազյան

Հայաստանի բժշկական հանրությունը նրան ճանաչում էր որպես խոշոր մասնագետ պաթոլոգիական հիստոլոգիայի բնագավառում և ազնվագույն մարդու: Շատերին նրա հետ կապել է երկար տարիների գիտական և պրակտիկ գործունեությունը: Ամբողջ աշխատանքային գործունեության տարիներին նա ծառայել է որպես ավագ, բանիմաց ընկեր, գործընկեր, ում հետ հաճախ են խորհրդակցել, դիմել դժվար և բարդ ախտորոշումների ժամանակ: 

 

Խոսքը Շաքե Հակոբի Փափազյանի մասին է, ով մեկ տարի անց պիտի նշեր իր 90-ամյակը: 

 

Շաքե Փափազյանը ծնվել է Հունաստանում, Ռոտոստո քաղաքում, ծառայողի ընտանիքում, 1922 թվականի սեպտեմբերի 15-ին: Նրա հայրը` Նորայր Մկրտիչի Ավագյանը, Թուրքիայում ճանաչված բժիշկ էր և հասարակական գործիչ: 15 թվականի եղեռնից կարողացել է փրկել իր ընտանիքին և հարազատներին ու գաղթում են Հունաստան, որտեղ և ծնվում է դուստրը: 1924-ին ընտանիքով տեղափոխվել են Խորհրդային Հայաստան, բնակվում Լենինականում, այնուհետև տեղափոխվում Երևան:

 

Պատահական չէ, որ Շաքեն 1939թ. ընտրում է բժշկությունը և ընդունվում Երևանի պետական բժշկական ինստիտուտ, դրանով իսկ շարունակելով և հիմք դնելով տոնմական նախասիրությանը: 1943 թվականին ավարտելով, նա սկսում է աշխատել ինստիտուտի հիստոլոգիայի ամբիոնում որպես ասիստենտ, 1946թ. արդեն կրտսեր գիտաշխատող էր ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտի պաթանատոմիայի լաբորատորիայում, այնուհետև այդ ծառայության ղեկավար: Այդ տարիներից նրա կյանքը կապվում է գիտական մի կոլեկտիվի հետ, ովքեր այսօր էլ սիրով և հարգանքով են հիշում նրան, որ բախտ են ունեցել աշխատելու մի անձնավորության հետ, ով կանգնած է եղել հանրապետության կլինիկական մորֆոլոգիայի ակունքներին և երկար տարիներ ազնվորեն ծառայել ու նվիրվել է բժշկի այնքան պահանջվող մասնագիտությանը: Եվ հատկանշական է, որ նրա զավակները` Գագիկ և Մկրտիչ Ավագյանները, թոռըª Վահան Ավագյանն այսօր ճանաչված բժիշկներ են և Հայաստանում, և Ռուսաստանում:

 

- Շաքե Հակոբովնային ճանաչում եմ դեռ մանուկ հասակից, երբ հայրս և Նորայր Ավագյանն ընկերություն էին անում: Ամբողջ կյանքում Շաքե Հակոբովնան աշխատել է հանրապետական օնկոլոգիական դիսպանսերում: 1980 թ. ես այնտեղ կոնսուլտանտ էի, միաժամանակ աշխատում էի ուռուցքաբանության ինստիտուտում, այնուհետև, երբ 1992-ին դարձա դիսպանսերի տնօրեն, մեր շփումներն ավելի հաճախակի էին: Ոչ միայն ես էի հարգում և սիրում  Շաքե Հակոբովնային, այլև ամբողջ կոլեկտիվը: Այդ երկարաձիգ տարիների ընթացքում ոչ մի անգամ չլսեցի նրա բարձր ձայնը, չզգացի նրա նեղվածությունը, եթե անգամ ինչ-որ հարցում նեղվում էր, ժպտալով ասում էր` Գագիկ ջան, ի դեպ, միայն նա էր ինձ այնտեղ ասում Գագիկ, լավ էլի այս հարցը այսպես լուծենք, ասում էի, ոնց ասես Շաքե Հակոբովնային, որովհետև նա իր մասնագիտության նահապետն էր: Հիշում եմ 80-ամյակը նշեցինք դիսպանսերում: Այդ տարիքում նա աշխատում էր և բավական ակտիվ էր, - հիշում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը: - Անգամ նրան չճանաչողները, ովքեր միայն անունն էին լսել, նույնիսկ բժշկությունից հեռու մարդիկ, ասում էին, եթե Շաքե Հակոբովնան է նայել, ուրեմն դա վերջնական ախտորոշում է: Նա բժիշկ պաթոհիստոլոգ էր բարձր որակավորման: Երբեմն հիվանդները, կամ հիվանդների հարազատները փորձում էին այդ հիստոլոգիական պրեպարատները կամ ապակիները տանել այլ երկրներ վերանայելու, դեպք չեմ հիշում, որ Շաքե Հակոբովնայի գրածին մի բառ ավելացնեին կամ պակասեցնեին: Շաքե Փափազյան ստորագրությունը տեսնելով, կասկած չունեին, որ դա վերջնական ախտորոշումն է: Պաթոհիստոլոգիան ուռուցքաբանության մեջ շատ կարևոր է և´ վիրահատության, և´

բուժման, և´ պրակտիկ հարցերում: Նա հոյակապ անձնավորություն էր, գեղեցիկ, կոկիկ, փոքրամարին, ցածր ձայնով,  մեծ հարգանքի և սիրո արժանի կին էր: Մեր բժշկությունը հանձինս Շաքե Հակոբովնայի կորցրեց հիստոլոգիայի ոլորտում հանրագիտարանային գիտելիքներով մի անձնավորությանը: 

 

Շաքե Փափազյանի անձնական գործում թվարկված աշխատանքային գործունեության գրեթե բոլոր տարիները կապված էին ուռուցքաբանության դիսպանսերի և ուռուցքաբանության ինստիտուտի հետ: Պպատահական չէ, որ հանրապետության ուռուցքաբանների համար Շաքե Հակոբովնա անունը բոլորի մոտ առաջացնում է ջերմ հիշողություններ:

 

Երկար տարիներ Շաքե Հակոբովնայի հետ է աշխատել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Հայրապետ Գալստյանը: Շաքե Հակոբովնային ներկայացնելու համար ակադեմիկոսը կենտրոնի արխիվից նրա անձնական գործն է բարձրացրել:

 

- Ուսումնասիրեցի նրա կենսագրական տվյալները և բացահայտեցի, որ որոշ բաներ ինձ համար նորություն են: Պարզվում է նա բժշկական ինստիտուտն ավարտել է գերազանց: Ավարտելուց հետո 43-46թթ. աշխատել է նույն ինստիտոիտի պաթանատոմիայի ամբիոնում որպես ասիսենտ, դասավանդել է, այնուհետև 1946թ. տեղափոխվել մեր ինստիտուտ, ուռուցքաբանության կենտրոն: 1946-52թթ. աշխատել է որպես պրակտիկ բժիշկ, մեր ինստիտուտի պաթանատոմիայի լաբորատորիայում: Ակադեմիկոս Ֆանարջյանի օրոք աշխատել է որպես գիտաշխատող մինչև 1965թ., իսկ 1963-ին արդեն ղեկավարել է պաթոհիստոլոգիայի լաբորատորիան և միևնույն ժամանակ պաթմորֆոլոգիայի գծով դատաբժշկական փորձագետն էր: Բավական բանիմաց, բազմակողմանի զարգացած կին էր, մասնագետ, ասիստենտությունից դարձել է կրտսեր գիտաշխատող, բժիշկ և հետո դարձել տվյալ ծառայության ղեկավարը: 1978թ. արժանացել է «Բարձր կարգի բժշկի» կոչմանը: 1963-1981թթ. Շաքե Հակոբովնան ղեկավարել է մեր պաթոհիստոլոգիայի լաբորատորիան: Ծանոթանալով նրա գործերին պիտի ասեմ, որ միայն գործնական աշխատանքները չեն բավարարել նրան: Լինելով գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից, միաժամանակ բավական պրպտուն միտք ունենալով հանդերձ, նա զգալի գիտական հետազոտություններ է անցկացրել: Հեղինակ է 60-ից ավելի տպագրված գիտական հոդվածների: Ունի մի քանի շնորհակալագրեր և´ Առողջապահության նախարարությունից, և´ մեր ինստիտուտի ղեկավարության կողմից: Նա համատեղության կարգով աշխատել է ինչպես մեր կենտրոնում, այնպես էլ ուռուցքաբանության դիսպանսերում, որ այդ տարիներին ղեկավարում էր պրոֆեսոր Բազիկյանը: Ասեմ, երբ 2002թ. դարձա տնօրեն, Շաքե Հակոբովնային նորից հրավիրեցի աշխատանքի: Չնայած 80-ամյա տարիքին նա շատ պայծառ մտքի տեր անձնավորություն էր և փայլուն մասնագետ: Շատ են եղել դեպքեր, երբ նրա եզրակացությունները պրեպարատների հետ միասին տարվել են Մոսկվա և այլ քաղաքներ, որպեսզի ախտորոշումը ոչ թե ճշտեն, այլ տեսնեն, արդյոք, համապատասխանում է տվյալ հիվանդությանը և չեմ հիշում որևէ դեպք, որ ախտորոշումը չհամընկներ: Երբ նա նստում էր մանրադիտակի առջև, մենք անհամբեր սպասում էինք, թե ինչ եզրակացություն է լինելու և դա արվում էր րոպեների ընթացքում, նա եզակի դեպքերում կարող էր ասել վաղը: Այստեղ պրոֆեսիոնալիզմն էր խոսում, նա բարձրակարգ պրոֆեսիոնալ էր, ով օժտված էր մարդկային ամենավեհ հատկանիշմերով: Այնպես որ Շաքե Հակոբովնայի դրված ախտորոշումը պաթոանատոմիական, պաթոհիստոլոգիական եզրակացությունը միշտ եղել ճշգրիտ: Դրա համար մենք բոլորս շատ էինք իրեն հարգում և միևնույն ժամանակ սիրում, որովհետև միշտ աչքի էր ընկնում իր համեստությամբ, զսպվածությամբ, վերին աստիճանի առաքինի կին էր: Նա երիտասարդ կադրերի նկատմամբ միշտ մայրական և ուսուցչական սիրով էր լցված: Ասեմ, որ շատերին, ում կորցնում ես ափսոսանքով ես ապրում: Շաքե Հակոբովնային նկատմամբ մեր ունեցած սերը, հարգանքը, մոտեցումն այնպիսին է, որ, կարծես թե, սեփական կյանքից ինչ-որ բան կորցրինք: Այ, այսպիսի հետք է թողել նա մեր  կյանքում, հիշողության մեջ: Մենք նրան միշտ սիրով, ջերմությամբ ենք հիշում և հաճախ ենք հիշում: Այսօրվա մեր կադրերի մեծ մասը Շաքե Հակոբովնայի սաներն են, առաջատար մասնագետներ են: 

 

Անձնական գործը նայելիս տեսա նրա այն լուսանկար, երբ նա ընդունվեց մեզ մոտ` երիտասարդ, հմայիչ…Իրոք, մենք կորցրինք մեր լավագույն մասնագետներից մեկին…

 

Ցավում եմ, որ թղթին հնարավոր չէ հանձնել նրա հետ աշխատող շատ  շատերի այն ջերմությունը, սերը, երբ խոսում էին Շաքե Հակոբովնայի մասին, նրա ժպիտը լույս էր սփռում, բարի խոսքը հույս և հավատ ներշնչում ամենքին, ով առիթ էր ունենում շփվել նրա հետ… 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը
1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը

Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»
1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»

118 տարի առաջ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը՝ Վյուրցբուրգյան համալսարանի (Բավարիա) պրոֆեսորը և ռեկտորը, համալսարանական լաբորատորիայում միայնակ փորձարկումներ իրականացնելիս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը
Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը

Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը

Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան  Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը

Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան

Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց

«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը

Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am

Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր
Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր

Յուրաքանչյուր տարի, մայիս ամսվա երրորդ կիրակի օրն ընդունված է հիշել այն մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից: Սա արվում է ՁԻԱՀ-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և այս հիվանդության հետագա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը
Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը

Թոմաս Ջոնստոն Լիփթոնը ծնվել է 1850թ. մայիսի 10-ին Գլազգոյում (Շոտլանդիա): Արդեն հինգ տարեկան հասակում նա օգնում էր իր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ նրա եղբայրը և քույրը մահացան,  նա ստիպված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 8-ին ծնվել է Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը
Մայիսի 8-ին ծնվել է  Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը

Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը

Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը

Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն

Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ